Պաոլո Մալդինին կապվել է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլի գործակալի հետ

«Միլանի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին  բանակցել է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլի գործակալի հետ՝ քննարկելու նրա հնարավոր տեղափոխությունը։

Լրագրող Ռուդի Գալետին տեղեկացնում է, որ վերջին օրերին Մալդինին հարցում է ուղարկել Բեյլի շրջապատին՝ հասկանալու ուելսցու դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ:

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ կավարտվի առաջիկա ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը պատրաստ չէ շարունակել համագործակցությունը մադրիդյան ակումբի հետ։