Պաշտոնական. Վինիսիուս Տոբիասը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Վինիսիուս Տոբիասի տրանսֆերը՝ հաղորդում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի 18-ամյա պաշտպանի՝ վերաբերյալ գործարքն արդեն կայացած է:

18-ամյա ֆուտբոլիստն սկզբում կխաղա՝ «Կաստիլյայում»:

Նշենք, որ Վինիսիուսը «Շախտյորին» միացել է այս տարվա հունվարին, սակայն թիմի կազմում պաշտոնական խաղի չի մասնակցել: