Ժոան Լապորտան հանդիպել է Էրլինգ Հոլանդի հետ

«Բարսելոնան» վերջնագիր է ներկացրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին՝ հայտնում է Diario Sport-ը:

Նորվեգացի հարձակվողը շարունակում է մնալ կատալոնական գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակը:

Նրանով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։

«Բարսելոնան» նրան առաջարկել է 40 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով հնգամյա պայմանագիր:

Ժոան Լապորտան անձամբ է բանակցել ռմբարկուի գործակալի հետ։

Հոլանդը խոստացել է առաջիկայում հայտնել դիրքորոշումը: