Նիկո Կովաչը կարող է գլխավորել Լիգա 1-ի ակումբը

Նիկո Կովաչը, հնարավոր է, դառնա «Լիոնի» գլխավոր մարզիչ, հայտնում է Foot Mercato-ն։

ԶԼՄ-ները հայտնում են, որ ֆրանսիական ակումբը դժգոհ է թիմի ներկայիս գլխավոր մարզչի՝ Պետեր Բոշի արդյունքներից։ «Լիոնի» ղեկավարությունն արդեն կազմել է այդ պաշտոնի համար թեկնածուների կարճ ցուցակ, որում ընդգրկվել են Կովաչը և Ստեֆան Ժյուլյենը: 

Հունվարի 1-ին Կովաչը հեռացվեց «Մոնակոյից»: Խորվաթ մասնագետն ակումբը գլխավորում էր 2020 թվականի հուլիսից։

Այս մրցաշրջանում «Լիոնն» ունի 42 միավոր և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: