«Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստը հայտնվել է «Ինտերի» թիրախում

«Ինտերը» ցանկանում է թիմի կազմն ուժեղացնել «Ռիվեր Փլեյթի» ձախ եզրային պաշտպան Ֆաբրիցիո Անխիլերիի միջոցով, հաղորդում է Radio Continental-ը: 

«Ներաձուրիները» 28-ամյա խաղացողի թեկնածությունը դիտարկում են որպես Իվան Պերիշիչին հավանական փոխարինող, քանի որ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամռանը, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: 

Հաղորդվում է, որ Անխիլերիին ձեռք բերելու տարբերակը միլանյան ակումբի համար պահեստային կլինի, քանի որ ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու փորձ չունի։

Արգենտինացի պաշտպանի պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: