«Նապոլիի» մարզական տնօրենն ասել է, որ ակումբը հետաքրքրված չէ Կվարացխելիայի ծառայություններով

«Նապոլիի» մարզական տնօրեն Կրստիանո Ջինտոլին արձագանքել է այն տեղեկատվությանը, որ Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ով մինչև 2022 թվականի ամառը կասեցրել է պայմանագիրը «Ռուբինի» հետ, կարող է կարիերան շարունակել նեապոլիտանական ակումբում։

«Դրանք շշուկներ են: Կվարացխելիան ներառված չէ մեր ծրագրերի մեջ»,- «Նապոլիի» մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն: 

Կվարացխելիայի պայմանագիրը «Ռուբինի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Սակայն ՖԻՖԱ-ի թույլտվությամբ մարտին վրացին կասեցրել է համաձայնագիրը ռուսական ակումբի հետ, որից հետո միացել է Բաթումիի «Դինամոյին»։