Նիկոլյա Անելկա. «Ֆուտբոլում այլևս չեն լինի Մեսսիի և Ռոնալդուի նման այդքան դոմինանտ խաղացողներ»

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան կիսվել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի մասին իր կարծիքով։

«Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ գոհ են այն ամենից, ինչին հասել են 15 տարվա ընթացքում: Ինձ ավելի շատ զարմացնում է Մեսսին, քան Ռոնալդուն: Մտածում էի, որ Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում կշրջի խաղադաշտով, իսկ Ռոնալդուն ավելի շատ խնդիրներ կունենա, քանի որ Պրեմիեր Լիգան ավելի բարդ առաջնություն եմ համարում։

Չեմ կարծում, որ համաշխարհային ֆուտբոլում նման դոմինանտ խաղացողներ կլինեն։ Նրանք մնացածից առաջ էին 15 տարի, տրամաբանական է, որ թուլացնում են տեմպը։ Դա նորմալ է: Դա այն է, ինչ տեղի է ունենում բոլոր այն խաղացողների հետ, ովքեր ցանկանում էին շատ երկար շարունակել խաղալ: Նրանք պետք է փոքր-ինչ ավելի խելացի լինեին և իրենց ասեին. «Գուցե ավելի հեշտ մարտահրավեր ընտրեմ»: Պետք է ճիշտ որոշումներ կայացնել՝ լավագույն վիճակով կարիերան ավարտելու համար»,- Անելկայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: