22 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-21 հավաքական

Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, մարտի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – «Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ

Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Անտոնի Կազարյան – «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան – «Նորավանք»

Դարոն Իսկենդերյան – «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան – «Նոա»

Արմեն Հովհաննիսյան – «Զիմբրու» (Մոլդովա)

Լեհական «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի հրավիրվել հավաքական վնասվածքի պատճառով:

Մարտի 27-ին Հայաստանի Մ21 հավաքականը կմեկնի Սերբիա, որտեղ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ մրցափուլի շրջանակում ուժերը կչափի Սերբիայի Մ-21 ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։