Ֆրենկ Լեմպարդն «Էվերթոնի» հաղթական գոլը տոնելիս կոտրել է ձեռքը

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ կոտրել է ձեռքը «Նյուքասլի» դեմ խաղում (1:0) իր թիմի հաղթական գոլը տոնելիս:

Մերսիսայդյան ակումբի հաղթական գոլը «կաչաղակների» դեմ հանդիպման ավելացված ժամանակի 99-րդ րոպեին խփեց Ալեքս Իվոբին։

«Կարծում եմ, որ ուղղակի ինչ-որ տեղ հարվածեցի: Մոտ 2 րոպե հետո հասկացա, որ ձեռքս ցավում է ու դողում։ Բայց ես համաձայն եմ դրա հետ 3 միավոր վաստակելուց հետո»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հավելենք, որ «Էվերթոնն» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնական։