Ունայ Էմերին առաջին անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ

Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս» – «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց իսպանական ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Այսպիսով, «Վիլյառեալը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։

Հարկ է նշել, որ «Դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին առաջին անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Նախկինում նա չէր կարողացել հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը «Վալենսիայի» հետ՝ 2011 թվականին և ՊՍԺ-ի հետ՝ 2017 ու 2018 թվականներին։

1/4 եզրափակչում «Վիլյառեալի» մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։ Հավանական մրցակիցների թվում են «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Լիվերպուլը», «Բավարիան», «Չելսին», «Բենֆիկան» և «Ատլետիկոն»: