Հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Արդեն հայտնի են Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները:

Մրցաշարի այս փուլում 3 ներկայացուցիչ ունի Անգլիան՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին», ինչպես նաև Իսպանիան՝ «Ռեալը», «Ատլետիկոն» ու «Վիլյառեալը»: Այս փուլում կխաղան նաև «Բավարիան» (Գերմանիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա):

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին՝ Նիոնում։