Դավիդ դե Խեա. «Եվս մեկ անհաջող տարի «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հիասթափություն է հայտնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում թիմի դուրս մնալուց հետո։

«Դժվար է բառերով նկարագրել այն, ինչ ես զգում եմ, ինչ զգում ենք մենք բոլորս։ Սա ևս մեկ դժվար պահ է մեզ համար։ Այն, ինչ մենք արեցինք, բավարար չէր երկու խաղում «Ատլետիկոյին» հաղթելու համար: Այն փորձառու թիմ է, որը գիտի, թե ինչպես ճիշտ գործել նման խաղերում, իսկ մեզ համար սա շատ դժվար պահ է։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե արդյոք մենք պետք է հաղթեինք այս խաղում։ Մենք նորից դուրս մնացինք: Եվս մեկ անհաջող տարի մեզ համար: Շատ տարիներ են անցել առանց տիտղոսների: Մենք նույնիսկ չենք պայքարում դրանց համար»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: