Սեզար Ասպիլիկուետա. «Պետք է շարունակել միասնական մնալ»

«Չելսիի» ավագ և պաշտպան Սեզար Ասպիլիկուետան խոսել է այն մասին, որ թիմը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Լոնդոնցիները նախօրեին հաղթեցին «Լիլին» (2:1):

«Մեր թիմը միշտ պատրաստ է պայքարել ցանկացած մրցաշարում։ Բոլորը հասկանում են, որ պետք է խաղադաշտում ցուցադրել քո լավագույն ֆուտբոլը։ Երկրպագուները նույնպես միշտ մեզ հետ են։ Այնպես որ, մենք պետք է միասնական մնանք: Հուսով եմ, որ մրցաշրջանի ավարտը լավ կլինի»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Լիվերպուլը», «Բավարիան», «Վիլյառեալը», «Բենֆիկան» և «Ատլետիկոն»։