Դանիլո. ««Յուվենտուսը» պետք է ներողություն խնդրի երկրպագուներից»

«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն մեկնաբանել է «Վիլյառեալից» կրած պարտությունը (0:3) և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալը:

«0:3 հաշվով պարտությունից հետո դժվար է ինչ-որ բան ասել: Կարծում եմ, որ մենք պետք է ավելացնենք արդյունավետության հարցում, երբ գերիշխում ենք դաշտում, ինչպես այսօր: Առաջին գոլից հետո մենք հերթական սխալը թույլ տվեցինք: Եվ դեռ ժամանակ ունեինք հաշիվը հավասարեցնելու և խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար։

Սակայն մենք բոլորս վազեցինք հարձակվելու, և դրա համար պատժվեցինք։ Պետք է ներողություն խնդրել մեր երկրպագուներից և շարունակել քրտնաջան աշխատել»,- Դանիլոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։