Իսպանական ակումբները ռեկորդ են սահմանել Չեմպիոնների Լիգայում

Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս» – «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց իսպանական ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1:

Այսպիսով, «Վիլյառեալը» դարձավ երրորդ իսպանական ակումբը, որը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»։

Այս փուլում Լա Լիգան ներկայացված է 17-րդ մրցաշրջանն անընդմեջ, ինչը ռեկորդային է մրցաշարի համար։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին Նիոնում։