CHAMPIONS LEAGUE. 4 ֆուտբոլիստ հավակնում է դառնալ շաբաթվա լավագույնը (լուսանկար)

Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների մի մասը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստի, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:

Հավակնորդների թվում են՝ «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը, Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Կոկեն, «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը և «Վիլյառեալի» դարպասապահ Ռուլյին։

Պուլիշիչը «Չելսիի» գոլերից մեկի հեղինակն էր «Լիլի» հետ խաղում (2:1), Կոկեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 85 ճշգրիտ փոխանցում կատարեց (1:0), Նունյեսը միակ գոլը խփեց «Այաքսի» հետ դիմակայությունում (1:0), իսկ Ռուլյիի 5 սեյվերը թույլ տվեցին «Վիլյառեալին» գոլ բաց չթողնել «Յուվենտուսի» հետ հանդիպումը (3:0):

https://twitter.com/ChampionsLeague/status/1504244710898077697