Օբամեյանգը պատմել է, թե ինչպես է արագ ադապտացվել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ իրեն հաջողվել է արագ ինտեգրվել թիմում:

«Ես կարծում էի, որ ադապտացվելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց ես շատ աշխատեցի և հենց սկզբից ցանկանում էի հաջողության հասնել «Բարսելոնայում»: Ես գոհ եմ իմ խաղից։ Թիմակիցներն օգնում են, և նման տաղանդավոր թիմի հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Goal-ը:

32-ամյա Օբամեյանգը «Բարսելոնային» միացել է այս տարվա հունվարի վերջին՝ «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո: