Պաշտոնական. Լիոնել Ադամսը «Վանի» ֆուտբոլիստ

Ղազախական «Տուրանի» կենտրոնական պաշտպան Լիոնել Ադամսը համալրել է «Վանի» կազմը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա Ադամսը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, նա ունի Հայաստանի առաջնությունում հանդես գալու փորձ:

Ադամսը 1 մրցաշրջան անցկացրել է Երևանի «Ուրարտուում», որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: