«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները տգեղ են պահել իրենց «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո առարկաներ են նետել Դիեգո Սիմեոնեի վրա։

Մադրիդյան ակումբը «Օլդ Թրաֆորդում» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:0, առաջին խաղը՝ 1:1):

Եզրափակիչ սուլիչից հետո արգենտինացին անմիջապես մտել է հանդերձարան, սակայն մինչև այդ տրիբունաներից նրա վրա տարբեր իրեր են նետել։