Մասիմիլիանո Ալեգրի. «Այսօրվա հանդիպումը եզրափակիչն է, որը խաղում ենք տանը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1:1):

«Ես հստակ գաղափարներ ունեմ, հուսով եմ, որ ամեն ինչ ճիշտ կանեմ: Թիմը լավ է գործում։ Սա մրցաշրջանի որոշիչ պահն է։

Պետք է եզրափակիչ դուրս գալու ցանկություն դրսևորեք, սա է մեր նպատակը, ուստի պետք է փորձենք։ Այսօրվա հանդիպումը եզրափակիչն է, որը խաղում ենք տանը։