Ղազախական «Տուրանի» կենտրոնական պաշտպան Լիոնել Ադամսը համալրել է «Վանի» կազմը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա Ադամսը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, նա ունի Հայաստանի առաջնությունում հանդես գալու փորձ:
Ադամսը 1 մրցաշրջան անցկացրել է Երևանի «Ուրարտուում», որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: