Խորխե Վալդանո. «Բենզեման գողացավ ոգեշնչված Մբապպեի երեկոն»

Խորխե Վալդանոն բարձր է գնահատել Կարիմ Բենզեմայի խաղը Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը (3:1): Ֆրանսիացին այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

«Որքան մեծ ակումբ է Մադրիդի «Ռեալը»: Մենք գիտեինք, որ գոլը կարող է փոխել հանդիպման էմոցիոնալ սցենարը, և դա տեղի ունեցավ:

Բենզեման գողացավ ոգեշնչված Մբապպեի երեկոն: «Բեռնաբեուն» շատ կարևոր էր»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին գործադիր տնօրենը: