Ֆերնանդինյոն 100-րդ խաղն անցկացրեց Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն Չեմպիոնների Լիգայում խաղերի քանակով հասել է հոբելյանական նշագծին:

Լիսաբոնի «Սպորտինգի» հետ մրցաշարի 1/8 եզրափակչի նախօրեին կայացած հանդիպումը (0:0) բրազիլացու համար 100-րդն էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

Ֆերնանդինյոն 44-րդ ֆուտբոլիստն է, ով հասել է այս նշագծին և 4-րդ բրազիլացին՝ Ռոբերտո Կառլոսից, Դանի Ալվեսից և Մարսելոյից հետո:

Հավելենք, որ 36-ամյա խաղացողը Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է 15 տարի առաջ՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում: