Տիբո Կուրտուա. «Բենզեման ցույց տվեց, թե նա ինչու է մոլորակի լավագույն հարձակվողը»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​գնահատել է հարձակվող Կարիմ Բենզեմայի ներդրումը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:1): Ֆրանսիացին այդ հանդիպմանը խփեց «արքայական» ակումբի բոլոր 3 գոլերը:

«Եթե հաշվի առնենք երկու հանդիպումները, ապա եղել են հատվածներ, երբ ՊՍԺ-ն շատ հանգիստ տիրում էր գնդակին, բայց «Բեռնաբեուում» 90 րոպեն երկար հատված է:

Բենզեման այսօր ցույց տվեց, թե նա ինչու է մոլորակի լավագույն հարձակվողը: Ժամանակն է, որ դա արտացոլվի «Ոսկե գնդակի» վարկանիշային աղյուսակում»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: