Մարկինյոս. «ՊՍԺ-ն 2 խաղի արդյունքով ավելիին էր արժանի»

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից ՊՍԺ-ի դուրս մնալը:

««Ռեալի» առաջին գոլը կարևոր պահ էր մրցակցի համար: Նրանք հավասարեցրին հաշիվը, իսկ երկրպագուները լրացուցիչ էներգիա հաորդեցին նրանց: Մենք պետք է ավելի լավ կառավարեինք այս իրավիճակը։ Սկսեցինք փոքր սխալներ թույլ տալ։ Երկու խաղի արդյունքով մենք ավելիին էինք արժանի, բայց ի վերջո թանկ վճարեցինք սխալների համար։

Դժվար է բացատրել այս ամենը: Առաջին խաղում մենք հաղթեցինք, այս հանդիպմանն առաջ էինք հաշվի մեջ…: Հիմա պետք է առաջ շարժվել։ Մենք դեռ կարող ենք շատ բանի հասնել»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: