Մեսսին ՊՍԺ-ի միակ հարձակվողն է, ում նկատմամբ «Ռեալի» ֆուտբոլիստները խախտում չեն արել պատասխան խաղում

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայի խաղում խախտում չարեցին փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Marca պարբերականը՝ արգենտինացին ՊՍԺ-ի միակ հարձակվողն է, ում նկատմամբ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները խախտում չեն արել ամբողջ պատասխան հանդիպման (1:3) ընթացքում։ Կառլո Անչելոտտիի սաները Կիլիան Մբապպեի նկատմամբ 2 խախտում են արել, իսկ Նեյմարի նկատմամբ՝ 4:

Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ հաջորդ փուլ։