Կիլիան Մբապպեն մասնակցություն է ունեցել ՉԼ-ում անցկացրած 53 խաղի 54 գոլերում

Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայում անցկացրած 53 խաղում ունի 54 միավոր՝ «գոլ+ասիստ» համակարգով:

ՊՍԺ-ի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել մրցաշարի 1/8  եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (1:3):

Դա Մբապպեի՝ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում խփած 33-րդ գոլն էր։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ՉԼ-ում իր ակտիվում նաև ունի 21 գոլային փոխանցում: