Կարիմ Բենզեման և Կիլիան Մբապպեն զրուցել են

Կարիմ Բենզեման և Կիլիան Մբապպեն զրուցել են «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումից հետո։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում մադրիդցիները 3:1 հաշվով հաղթեցին փարիզեցիներին։

Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ ֆրանսիական ակումբի կազմում միակ գոլը խփեց Մբապպեն։

Խաղի վերջում ֆուտբոլիստները զրուցել են մադրիդյան ակումբի հանդերձարանում։ Ֆուտբոլիստների զրույցը տևել է 15 րոպե։

Նշվում է, որ այնտեղ է եղել նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստի մայրը, ով հարձակվողի փաստաբանի հետ դիտել է խաղը։