Կիլիան Մբապպեն ՉԼ-ի փլեյ-օֆֆում արտագնա գոլերի թվով բարձրացավ 3-րդ հորիզոնական

Չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – ՊՍԺ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Հյուրերի միակ գոլը խփեց Կիլիան Մբապպեն։ Ֆրանսիացու համար այդ գոլը 11-րդն էր մրցաշարի փլեյ-օֆֆի արտագնա խաղերում։

Այս ցուցանիշով ֆրանսիացի ռմբարկուն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Կիլիանից ավելի շատ գոլ մրցաշարի դրսային խաղերում խփել են միայն Լիոնել Մեսսին (12) և Կրիշտիանու Ռոնալդուն (23):