Ռիո Ֆերդինանդ. «ՊՍԺ-ն սեղմեց ինքնաոչնչացման կոճակը»

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ ՊՍԺ-ն կարող էր խուսափել Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն ամփոփել է մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում ՊՍԺ-ն պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3):

««Փարիզը» սեղմեց ինքնաոչնչացման կոճակը: Այսօր բաց թողած 2 գոլերից կարելի էր խուսափել»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Marca-ն: