«Ռեալի» դեմ խաղից հետո Նեյմարն ու Դոնարուման ընդհարվել են

ՊՍԺ-ի հանդերձարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից (1:3) հետո, հայտնում է Marca-ն։

Մրցաշարից դուրս մնալուց հետո փորձել են հարաբերություններ պարզել փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Հաղորդվում է, որ թիմակիցների բախումը քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ բրազիլացի ֆուտբոլիստը «Ռեալից» բաց թողած առաջին գոլի մեջ մեղադրել է իտալացի դարպասապահին: ։ Ի պատասխան Դոնարուման ասել է, որ Նեյմարի՝ գնդակը կորցնելուց հետո են մադրիդցիները խփել երկրորդ գոլը։ Ֆուտբոլիստները սկսել են բարձրաձայն վիճել, որը գրեթե վերածվել է ծեծկռտուքի, և ՊՍԺ-ի մյուս խաղացողները ստիպված են եղել բաժանել նրանց։