Կարիմ Բենզեման՝ Չեմպիոնների Լիգայի պատմության ամենատարեց հեթ-տրիկի հեղինակ

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ՝ 2 խաղի արդյունքով (0:1, 3:1) հաղթելով ՊՍԺ-ին։

Պատասխան խաղի գլխավոր հերոսը «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման էր, ով շրջեց խաղը և թույլ տվեց իր թիմին, որը պարտվում էր 0:1 հաշվով, հաղթել և հաջորդ փուլ անցնել: Կարիմը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ գոլ խփելով 61-րդ, 76-րդ և 78-րդ րոպեներին։

34 տարեկան 80 օրական հասակում Բենզեման դարձավ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության ամենատարեց հեթ-տրիկի հեղինակ, հայտնում է ESPN-ը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Օլիվյե Ժիրուին, ով 34 տարեկան 63 օրականում «Չելսիի» կազմում 3 անգամ գոլ էր խփել «Սևիլիայի» դարպասը։