Լեո Մեսսին 7-րդ տարին անընդմեջ չի կարողանում դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

Չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – «ՊՍԺ» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Երկու խաղի արդյունքով փարիզցիները լքեցին մրցաշարը:

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 7-րդ տարին անընդմեջ դուրս չի գալիս եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլ։

ՉԼ-ում արգենտինացի ֆուտբոլիստի վերջին եզրափակիչը եղել է 2014/2015 մրցաշրջանում, երբ նա «Բարսելոնայի» հետ 3:1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին» ու դարձել գավաթակիր: