«Զալցբուրգի» գլխավոր մարզիչ. «Վստահ ենք մեր ուժերի վրա»

«Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Մաթիաս Յայսլեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղից առաջ նշել է, որ խաղը շատ բարդ է լինելու։

«Շատ բարդ հանդիպում է լինելու, և պարզ է, թե ով է այստեղ ֆավորիտը։ Ամեն դեպքում, մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Մենք ցանկանում ենք մեզ պարգևատրել հիանալի մրցաշրջանի համար»,- ասել է գերմանացի մասնագետը:

«Բավարիա» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 8-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։