Ժոան Լապորտան խուսափել է Էրլինգ Հոլանդի մասին հարցից

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է պատասխանել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլին Հոլանդի նկատմամբ իր հետաքրքրության մասին հարցին։

«Ես չեմ կարող խոսել խաղացողների մասին: Հակառակ դեպքում տրանսֆերի գինն անմիջապես կբարձրանա: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ում է ցանկանում տեսնել գլխավոր մարզիչը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նորվեգացի հարձակվողի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt.com պորտալը 21-ամյա ռմբարկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։