Ռոբերտ Լևանդովսկին խզել է Huawei-ի հետ պայմանագիրը

Ռոբերտ Լևանդովսկին խզել է պայմանագիրը Huawei ընկերության հետ՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով։

Fakt-ը պնդում է, որ «Բավարիայի» հարձակվողը որոշել է դադարեցնել իր գործակցությունը չինական էլեկտրոնիկայի արտադրողի հետ Daily Mail-ի հրապարակումից հետո:

Անգլիական ամսագիրը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Huawei-ը նախագիծ է իրականացնում Ռուսաստանում։ Չինական ընկերությունն այս տեղեկությունն անվանել է իրականությանը չհամապատասխանող։

Այնուամենայնիվ, Լևանդովսկին խզել է պայմանագիրը.

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք որոշել ենք դադարեցնել Ռոբերտ Լևանդովսկու և Huawei ապրանքանիշի մարքեթինգային գործակցությունը։

Մեր կողմից բոլոր գովազդային գործունեությունը կասեցվել է»,- ասել է ֆուտբոլիստի մենեջեր Տոմաշ Զավիսլակը։