NFL-ի ակումբի սեփականատերը ցանկանում է ձեռք բերել «Չելսին»

«Նյու Յորք Ջեթսի» սեփականատեր Վուդի Ջոնսոնը «Չելսին» գնելու առաջարկ է պատրաստում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնն արդեն կապ է հաստատել Raine Group-ի հետ, որը կզբաղվի ակումբի վաճառքով։

Ենթադրվում է, որ Ջոնսոնը շատ ինֆորմացված է «Չելսիի» և Պրեմիեր Լիգայի մասին, քանի որ ԱՄՆ դեսպան աշխատելու ժամանակ ապրել է Լոնդոնում:

Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր «Չելսին» վաճառելու որոշման մասին։ Նա հանձնարարել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, որին նվիրաբերվելու է ակումբի վաճառքից ստացված ողջ մաքուր եկամուտը։