Ժոան Լապորտա. «Հուսով եմ, որ նրանք նոր պայմանագիր կկնքեն «Բարսելոնայի» հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շնորհակալություն է հայտնել կատալոնական ակումբի հետ պայմանագրերը երկարաձգած ֆուտբոլիստներին:

«Հուսով եմ՝ Գավին և Ռոնալդ Արաուխոն կերկարաձգեն իրենց պայմանագրերը մեզ հետ, ինչպես Պեդրին և Անսու Ֆատին արեցին մի քանի ամիս առաջ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խաղացողներին, ովքեր երկարաձգել են իրենց համաձայնագրերը, քանի որ հավատում են «Բարսայի» նախագծին»,- ասել է Լապորտան Barça TV-ին: