Ֆաբինյո. ««Ինտերն» Իտալիայի ուժեղագույն թիմն է»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ խաղից առաջ ասել է, որ միլանյան ակումբն Իտալիայում ուժեղագույնն է։

«Ես համոզված եմ, որ «Ինտերն» Իտալիայի ամենաուժեղ թիմն է վերջին 2-3 տարվա ընթացքում: Միլանցիները շատ բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում։ Առաջին հանդիպման առաջին խաղակեսում նրանք մեզնից լավ խաղացին, բայց մենք ավելի արդյունավետ գործեցինք։ Մեծ թիմը պետք է կարողանա հաղթել նման խաղերում՝ օգտագործելով այն մի քանի հնարավորությունները, որոնք ստեղծում է»,- Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլ» – «Ինտեր» պատասխան խաղը կկայանա այսօր՝ «Էնֆիլդում»: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: