«Արսենալի» ֆուտբոլիստները խոշոր բոնուս կստանան ՉԼ-ում հայտնվելու դեպքում

«Արսենալի» ֆուտբոլիստները մեծ բոնուս կստանան, եթե նվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Եթե ​​մրցաշրջանի վերջում «զինագործները» հայտնվեն Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում, ապա հեռուստատեսային պայմանագրով նախատեսված վճարումների և պարգևավճարների զգալի մասը բաժին կհասնի խաղացողներին:

Նշվում է, որ ֆուտբոլիստների միջև բոնուսները կբաշխվեն համամասնորեն: Daily Mail-ի տվյալներով՝ առավելագույն բոնուսը կկազմի մոտ 500 հազար ֆունտ:

Բացի այդ, եթե նրանք մտնեն Չեմպիոնների Լիգա, ապա հաջորդ մրցաշրջանում որոշ խաղացողների աշխատավարձը կբարձրանա. նման կետ նշված է «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների պայմանագրերում։