«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Էվերթոնին» հաղթելուց (5:0) հետո նշել է, որ թիմը պատրաստ է պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար։
«Վստահ եմ, որ իմ ֆուտբոլիստներն ու երկրպագուները շատ գոհ են այս խաղից։ Մեզ համար շատ կարևոր 3 միավոր է: Մինչև վերջ կպայքարենք աղյուսակում լավագույն դիրքի համար։ Լավագույն քառյակի համար պայքարը, միանշանակ, շարունակվում է։ Կարծում եմ՝ մենք շատ առումներով ուժեղանում ենք։
Պետք է խուսափել վերելքներից ու վայրէջքներից և լինել կայուն թիմ։ Այժմ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք ու պայքարենք Չեմպիոնների Լիգայում տեղի համար։ Իհարկե, հեշտ չի լինի։ Մենք պետք է հավակնություն ունենանք, և ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC-ն։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «խցաններն» այժմ 45 միավորով 6-րդ տեղն են զբաղեցնում։ 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալն» ունի 3 միավոր ավելի։