Թոմաս Մյուլլերը գոհ է, թե ինչպես է մրցաշրջանը դասավորվում «Բավարիայի» համար

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը ցանկանում է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Դրա համար մյունխենցիները պետք է հաղթեն «Զալցբուրգին»:

«Մենք պետք է և ցանկանում ենք հաջորդ փուլ դուրս գալ: Եթե ​​ստացվի, այս մրցաշրջանը մեզ համար կարող է հաջող լինել։ Եթե ​​մենք դուրս մնանք մրցաշարից, ապա այն ակնհայտորեն մեզ համար լավ չի լինի։ Սակայն ես չեմ անհանգստանում դրա համար: Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բավարիա» – «Զալցբուրգ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։