Ռաֆայել Վարանն ասել է՝ արդյոք զղջում է «Ռեալից» հեռանալու որոշման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնել է, թե արդյոք զղջում է Մադրիդի «Ռեալից» հեռանալու համար։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին միացել է «կարմիր սատանաներին» 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով 40 միլիոն եվրոյի դիմաց։

«Ես չեմ ափսոսում, որ հեռացել եմ: Ինձ համար սա նոր մարտահրավեր է՝ շարունակել նվաճումների հասնել, վերագտնել ինձ, փոխվել։ Լավ է չմնալ հարմարավետության գոտում, այլ փնտրել ինքդ քեզ։

Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Մրցաշրջանի սկզբում ես որոշ խնդիրներ ունեի, բայց հիմա ամեն ինչ հիանալի է ընթանում։ Հիմա ես սկսել եմ նաև փոքր-ինչ ավելի լավ խոսել անգլերեն, բացի այդ՝ ծանոթացա իմ թիմակիցների հետ:

Մոտենում ենք մրցաշրջանի վճռորոշ հատվածին, բոլորը պետք է պատրաստ լինեն առաջիկա փորձություններին»,- Վարանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը՝ հղում անելով Canal +-ին։