Ջուդ Բելինգհեմը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բիլինգհեմը մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ թիմից, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա խաղացողը ցանկանում է գերմանական ակումբում մնալ առնվազն մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ չնայած Պրեմիեր Լիգայի թոփ թիմերի, այդ թվում՝ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը։ Նշվում է, որ դորտմունդցիների հետ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագնի մասին կետ չկա։

Բելինգհեմը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com կայքը նրա տրանսֆերը գնահատում է 75 միլիոն եվրո: