Դևիդ Ջեյմս. «Կելլեհերի փոխարեն ես կհեռանայի «Լիվերպուլից»»

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Դևիդ Ջեյմսը խոսել է մերսիսայդյան ակումբի երկրորդ դարպասապահ Քուիվին Կելլեհերի մասին։

«Կելլեհերն իրեն ներկայացրեց որպես շատ ընդունակ դարպասապահ: Բայց երբ Ալիսոնը նոր՝ հնգամյա պայմանագիր է կնքում, դու ինքդ քեզ հարցնում ես. ««Արդյոք ես կլինե՞մ «Լիվերպուլի» հաջորդ առաջին համարը, թե՞ դա կարիերայի փուլերից մեկն է»: 

Կարծում եմ՝ այս պահին, երբ նա արժանանում է բազմաթիվ հիացական արձագանքների, նա կարող է ամեն շաբաթ չխաղալ:

Բայց կգա մի պահ, երբ «Լիվերպուլը» պետք է որոշում կայացնի, կամ ինքը՝ Կելլեհերը, պետք է մտածի. «Լինե՞լ այլ ակումբի առաջին համարը, թե՞ մնալ այստեղ, հաղթել տիտղոսներ, բայց լինել պահեստային»: 

Նրա փոխարեն ես կհեռանայի։ Ես կցանկանայի անընդհատ խաղալ։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլից» հեռանալը լուրջ որոշում է»,- Ջեյմսի խոսքերն է մեջբերում Caught Offside-ը՝ հղում անելով Sky Sports-ին: