«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆեդերիկո Չերուբինին հայտնել է, որ առաջիկա օրերին ակումբը կանոնավոր բանակցություններ կվարի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
«Առաջիկա օրերին մենք կհանդիպենք Պաուլոյի գործակալների հետ՝ քննարկելու պայմանագրի հարցը: Մենք կհանդիպենք բոլորի հետ, ում պայմանագրերը ավարտվում են հունիսին»,- Չերուբինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2021/22 մրցաշրջանում Դիբալան թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա հարձակվողը թիմում հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից, իսկ նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսը:
https://twitter.com/FabrizioRomano/status/1499485817567576064?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1499485817567576064%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fitaly%2Fnews%2Fyuventus-provedet-ocherednye-peregovory-po-prodleniyu-kontrakta-s-dibaloy-v-blizhayshie-dni-1898944%2F