«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին պատրաստվում է ամռանը հեռանալ անգլիական ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին չի պատրաստվում երկարաձգել «կարմիր սատանաների» հետ մրցաշրջանի վերջում ավարտվող պայմանագիրը և ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ 35-ամյա խաղացողն արդեն առաջարկներ է ստացել Լա Լիգայի մի քանի ակումբներից, հայտնում է The Guardian-ը:
Կավանին «Յունայթեդին» միացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մանկունիանցիների կազմում հարձակվողն անցկացրել է 54 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։