«Բավարիայի» կիսապաշտպան Կրոնտեն Տոլիսոն սկսել է աշխատանքը գնդակի հետ, հայտնում է Bild-ը։
Տոլիսոն վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Գրոյթեր Ֆյուրտի» հետ խաղում (4:1):
Ֆուտբոլիստը, ով նախկինում չէր խաղում կորոնավիրուսի պատճառով, փոխարինվել էր հանդիպման 25-րդ րոպեին։
Սպասվում է, որ ֆրանսիացու ապաքինման համար կպահանջվի 10-14 օր։