«Միլանի» տնօրեն Ռիկի Մասարան խոստովանել է, որ երբեմն ակումբը ստիպված է լինում բարդ որոշումներ կայացնել, բայց ամեն տարի այն ավելի լավն է դառնում։
«Մեր ճամփորդությունը սկսվել է երկուսուկես տարի առաջ, այն ժամանակ մենք բախվեցինք ֆինանսական ծանր վիճակի և ստիպված եղանք ցավոտ որոշումներ կայացնել։
Բարեբախտաբար,այժմ, մենք կառուցել ենք թիմ, որը ամեն տարի կատարելագործվում է՝ միշտ զարմացնելով մեզ։ Եթե շարունակենք նույն ոգով, ապա ամեն ինչ լավ կլինի»,- ասել է պաշտոնյան: