Պաուլո Դիբալա. ««Վիլյառեալն» ուժեղ է, բայց մենք խաղում ենք տանը և ցանկանում ենք հաղթել»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին և կիսվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ (Առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով)։

«Արդեն լավ եմ, նորից շարքում եմ։ Եթե ​​մարզիչը թույլ տա խաղալ կիրակի օրը, ապա կխաղամ։ Ցանկանում եմ օգնել թիմին բոլոր հանդիպումներում»։

Պետք է պատրաստվենք Չեմպիոնների Լիգայի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղին:

«Վիլյառեալն» ուժեղ է, բայց մենք խաղում ենք տանը և ցանկանում ենք հաղթել»,- ասել է արգենտինացին:

«Յուվենտուս»-«Վիլյառեալ» հանդիպումը կկայանա մարտի 16-ին Թուրինում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: